13 ալաշկերտցիներ, որոնք նախկինում չեմպիոն էին հռչակվել

Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտում» հանդես եկող ֆուտբոլիստների մեջ մեծ թիվ են կազմում փորձառու խաղացողները, ուստի զարմանալի չէ, որ նրանցից 13-ը տարբեր տարիներին այլ ակումբների կազմում արդեն վայելել էին չեմպիոնի տիտղոսի նվաճման բերկրանքը: Նրանցից ամենատիտղոսակիրները Միհրան Մանասյանն ու Արթուր Եդիգարյանն են, որոնք ժամանակին 4-ական անգամ արժանացել են չեմպիոնի ոսկե մեդալներին: Ընդ որում, եթե Եդիգարյանը նման հաջողության է հասել միայն «Փյունիկում», ապա Մանասյանը 2008-2010 թթ. փյունիկցիների կազմում Հայաստանի եռակի չեմպիոն դառնալուց հետո հաջորդ մրցաշրջանում ոսկե մեդալի է արժանացել նաև «Ուլիսում»:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է «Ալաշկերտում» հանդես եկող այն 13 ֆուտբոլիստներին, որոնք նախկինում արդեն կրում էին ՀՀ չեմպիոնի տիտղոսը:

Ֆուտբոլիստներ Չեմպիոն Ակումբ Մրցաշրջան         
1.Արթուր Եդիգարյան 4 «Փյունիկ» 2006-2009թթ.
2.Միհրան Մանասյան 4 «Փյունիկ», «Ուլիս» 2008-2010, 2011թթ.
3.Գևորգ Կասպարով 2 «Փյունիկ» 2005-2006թթ.
4.Արտակ Եդիգարյան 2 «Փյունիկ» 2009-2010թթ.
5.Վահագն Մինասյան 2 «Փյունիկ» 2009-2010թթ.
6.Խորեն Վերանյան 1 «Փյունիկ» 2004թ.
7.Արամ Հովսեփյան 1 «Փյունիկ» 2010թ.
8.Արտակ Գրիգորյան 1 «Ուլիս» 2011թ.
9.Արամ Բարեղամյան 1 «Ուլիս» 2011թ.
10.Կարեն Մուրադյան 1 «Շիրակ» 2012/13թթ.
11.Արամ Լոռեցյան 1 «Բանանց» 2013/14թթ.
12.Սեկու Մամադու 1 «Բանանց» 2013/14թթ.
13.Գագիկ Պողոսյան 1 «Փյունիկ» 2014/15թթ.

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ