122 ֆուտբոլիստներ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու պատճառով կզրկվեն Անգլիայում հանդես գալու հնարավորությունից

Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք խաղացողներ Մեծ Բրիտանիայի՝ Եվրոմիությունից դուրս գալուց հետո աշխատանքը կորցնելու վտանգի տակ կհայտնվեն:

Հիշեցնենք, որ այսօր հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ Եվրոմիության կազմից:

Ինչպես հայտնում է BBC-ին՝ նախկին օրենքներով Եվրոմիության կազմի մեջ չմտնող երկրների ֆուտբոլիստները պետք է անցկացրած լինեին իրենց հավաքականի խաղերի 30%-ը վերջին 2 տարում, որպեսզի Պրեմիեր լիգայում խաղալու իրավունք ստանային:

Հիմա այն հավաքականների խաղացողները, որոնք ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 11-ից 20-րդ տեղերն են զբաղեցնում, պետք է անցկացրած լինեն խաղերի 45%-ը: Այս փոփոխությունից հետո վտանգի տակ հայտնվել են 122 խաղացողներ: Իրենց թիմում չեն կարողանա հանդես գալ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Անտոնի Մարսիալը, Նգոլո Կանտեն և Ջոան Կաբայը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ