1-ին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս տարվա հունիսին Մոլդովայում կկայանա փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որին կմասնակցի նաև Հայաստանը:

Մեր հավաքականը ընդգրկված է B ենթախմբում: Մասնակից երկրների թիվը պակասել է մեկով. Մոնակոն հրաժարվել է ելույթ ունենալ առաջնությունում:  Դրա արդյունքում՝  Հայաստանի մրցակիցների թիվը պակասել է մեկով եւ Հայաստանի խմբային մրցաշարում 4-ի փոխարեն կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Մոլդովայի, Անդորրայի եւ Ուելսի հավաքականների հետ:

Առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ